Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով

470
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 23:10
Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով

Հայաստանի պետական կամերային երգչախումբը փետրվարի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով կմեկնարկի Կոմիտասի 150-ամյա հոբելյանական տարին՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: «Կոմիտաս-150» խորագրով համերգին երգչախումբը կներկայացնի Կոմիտասին երեք հիմնական ժանրերում՝ խմբերգեր, դաշնամուրային մանրանվագներ, մեներգեր: Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Արմեն Գրիգորյանը (բաս), Նվարդ Ալոյանը (դաշնամուր):