«Թումանյանի անունից հայ ժողովրդին ասում եմ` վե՛ր կաց ու քայլի՛ր». ՀՀ վարչապետ
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր Դսեղ: Փաշինյանը ելույթ է ունեցել և հնչեցրել Թումանյանի ուղերձները: «Ինչպես Հիսուսն անդամալույծին ասել է՝ վե՛ր կաց ու քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վե՛ր կաց ու քայլիր ու նա վեր է կացել և քայլել է: Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որ տեղ չկար հնարավորության, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին ու դա եղել է մեկը՝ վե՛ր կաց ու քայլիր, մի՛ խեղճացիր, մի՛ ծնկիր, մի՛ նվաստացիր, մի՛ կասկածիր ուժին, հայրենիքին, անցյալին ու ապագային: Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, պետությանը: Այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովորդի կամքով ընտրված վարչապետ, նրա անունից ասել հայ ժողովրդին՝ վե՛ր կաց ու քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես դու մուրացիկ չես»: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
