«Վերաթաղումները շատ ընդունված պրակտիկա են աշխարհում». Հայկ Մարտիրոսյան
![]() Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո՛, Թումանյանն ապրել է նաև Թիֆլիսում և ստացվել է այնպես, որ թաղվել է հենց Թիֆլիսում: Ու թեև թեման չկա, չեն քննարկում ու անգամ որևէ մեկի մտքով չի էլ անցնում, բայց Ամենայն հայոց բանաստեղծը և ընդհանրապես բոլոր ժամանակների հայ խոշորագույն գրողը, հումանիստն ու հասարակական գործիչը պետք է թաղված լինի հայկական հողում: Վերաթաղումները շատ ընդունված պրակտիկա են աշխարհում: Թումանյանը հայերի ցուցակում առաջինը պետք է լիներ: Եվ ընդհանրապես. ի՞նչ ենք անում Թումանյանին ամեն հայի, ամեն հայ երեխայի սեփականությունը դարձնելու համար: Գրեթե ոչինչ: Թումանյանի մեծությունը գիտակցվում է, բայց չի պրոպագանդվում: Նրա անվան և ժառանգության շուրջ ո՛չ պետական և ո՛չ էլ հասարակական մակարդակով կրթական-մշակութային մեքենա չի կառուցվում: Անգամ հոբելյանը պատշաճ մակարդակով և մասշտաբով չի նշվում: Սա ոչ թե Թումանյանի, այլ մեր մասին է շատ բան ասում: Եվ դա լավ ասելիք չէ»: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
