Տարին թումանյանական է լինելու. հրատարակվելու են բազում ինքնատիպ գրքեր
Տարին թումանյանական է լինելու: 2019-ի ամբողջ ընթացքում հրատարակվելու և ընթերցասերների դատին են հանձնվելու Ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանն առնչվող գրքեր: Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է նախապատրաստում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհ. Թումանյանի գիտական կենսագրություն» և «Կանայք Թումանյանի կյանքում», Գառնիկ Շախկյանի «Թումանյանական հանրագիտարանը», Իրմա Սաֆրազբեկյանի կազմած «Թումանյանի ընտրանին» (հայերեն և ռուսերեն), «Թումանյանը՝ քննադատ» և այլ գրքեր: Մեծ գրողի 150-ամյակին ընդառաջ հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել «Թումանյանը աշխարհի երեխաներին» թարմ, գունեղ նկարազարդումներով գիրքը: Գրքում ընդգրկված Թումանյանի սիրված բանաստեղծություններն ու բալլադները առաջին անգամ են թարգմանվել անգլերեն: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել այս գրքի շնորհանդեսը, կցուցադրվի Թումանյանի մանկական բանաստեղծությունների հիման վրա ներկայացում, որը կրում է «Թումանյանի տարվա չորս եղանակաները» խորագիրը: Թումանյան մարդու և գրողի կյանքի բազում անհայտ էջեր հանրությանը ներկայացնելու համար հրատարակչությունը բազմակողմանիորեն համագործակցել է մեծ գրողի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ: Նրա տրամադրած մի շարք անտիպ նամակների, հոդվածների շնորհիվ հրատարակչությունը տպագրել և հայ գրքասեր հանրությանն է ներկայացրել Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը՝ մոտ 35 անուն գիրք, այդ թվում՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» , «Թումանյանի ընտանիքի նամականին», «Օլգա Թումանյան», Թումանյանի հեքիաթները, քառյակները, փոխադրությունները, պատմվածքները, բալլադները, պոեմները և այլն: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54