Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում մեկնարկել են գրողի 150-ամյակին նվիրված միջոցառումները

600
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 11:35
Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում մեկնարկել են գրողի 150-ամյակին նվիրված միջոցառումները

Այսօր՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մեկնարկում են գրողի 150-ամյակին նվիրված միջոցառումները թե՛ մայրաքաղաքում, թե՛ բանաստեղծի ծննդավայր Դսեղում և թե՛ Թբիլիսիում, որտեղ ողջ կյանքն ապրել և ստեղծագործել է բանաստեղծը և որտեղ հայկական եկեղեցու բակում հանգչում է նրա աճյունը:

Երևանյան թանգարանի մատույցներում այս պահին հնչում է շեփորը, սպասվում են տոնական միջոցառումներ՝ խաղեր, թատերական բեմականացումներ, երաժշտական կատարումներ, տեսակապ գրողի՝ Թբիլիսիի և դսեղի տուն-թանգարանների հետ, իսկ վերջում հրավառություն «Ալմաստ» օպերայի հնչյունների ներքո։