Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թուրք պատգամավորը՝ Արցախի հիմնախնդրի և Ցեղասպանության մասին

224
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 13:10
Թուրք պատգամավորը՝ Արցախի հիմնախնդրի և Ցեղասպանության մասին

Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը մեկնել է Ադրբեջան, որտեղ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է։ Անշուշտ, ցանկացած հարթակում ես և գործընկերներս օրակարգ ենք բերում այդ հարցը և մեր աջակցությունը հայտնում Ադրբեջանի արդար գործին։ Մենք, այդ թվում նաև Թուրքիայի նախագահը, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի այն, ինչ զավթվել է, խաղաղ ճանապարհով վերադարձվի»,- ասել է թուրք պաշտոնյան։
Բացի այդ, Այրըմը խոսել է Ցեղասպանության մասին և անդրադարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, ըստ որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության հետ կապված Թուրքիայի դեմ շատ լուրջ հարձակումներ տեղի ունեցան այս ընթացքում։ Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը։ Դրան ամենաբարձր մակարդակով, իհարկե, պատասխան տրվել է»,- եզրափակել է թուրք պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղը Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր Էրդողանը՝ պնդելով, որ «Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել»։