Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում բուք է

375
Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 16:10
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: