«Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության». Էրդողանը՝ Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը: Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում, տեղեկացնում է Ermenihaber-ը: Նախ Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրել է 20-րդ դարում աֆրիկյան մի շարք երկրներում կոտորածներ իրականացնելու մեջ, իսկ այնուհետև Մակրոնին պատմությունն ավելի լավ սերտելու խորհուրդ է տվել՝ նրան քաղաքականության մեջ «նորեկ» անվանելով։ «Մեր պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել։ Այսպես կոչված Հայոց ցեղասպանություն արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։ Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, իսկ այժմ էլ մեր երկրում ապրում է մոտ 100.000 հայ, որոնց մի մասը՝ Թուրքիայի քաղաքացի։ Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են ապրել։ Մենք կարող էինք Հայաստան ուղարկել այն հայերին, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ չեն, բայց դա չենք արել»,- ասել է Էրդողանը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00