1921թ. այս օրը Երևանի բանտում կացնահարվեցին և գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ
1921 թվականի փետրվարի 13-ին սկիզբ առավ հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Խորհրդային մամուլում այս իրադարձությունը հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն։ 1921թ. փետրվարի լույս 10-ի գիշերը Երևանում ձերբակալում են 200 սպաների, քաղաքական գործիչների, մտավորականների, որոնց մի մասին բոլշևիկ դահիճները բանտում առանց դատի գնդակահարում կամ կացնահարում են։ Փետրվարի 18-ին Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե» նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Բոլշևիկյան իշխանությունը Հայաստանում վերացված է։ Մինչև կառավարության կազմվելը ամբողջ իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում։ Սիմոն Վրացյան Ապստամբ ուժերի պետ է նշանակվում Կուռո Թարխանյանը։ Փետրվարի 18-ին ժողովրդական ապստամբության մասնակիցները գրավում են Երևանի բանտը, ազատում բազմաթիվ մտավորականների, պետական, քաղաքական գործիչների, սպաների, այդ թվում՝ Հավհաննես Քաջազնունուն, Նիկոլ Աղբալյանին, Լևոն Շանթին, ինչպես նաև դուրս են բերում կացնահարված, գնդակահարված ու խոշտանգված 21 հայ սպաների դիակները, այդ թվում՝ Համազասպ Սրվանձտյանի և Նիկոլայ Ղորղանյանի կացնահարված մարմինները։ Այս եղեռնագործությունը հանդիսանում էր բոլշևիկյան կուսակցության հիմնական գործելաոճ, որը իրեն լիովին ցույց տվեց 1930-ականների սարսափելի ռեպրեսիաների ժամանակ: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18