Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ուրցաձորում հաղթել է ցուցարարների պահանջով հրաժարական տված թեկնածուն

306
Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ., 10:20
Ուրցաձորում հաղթել է ցուցարարների պահանջով հրաժարական տված թեկնածուն

Ուրցաձոր համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր հինգ թեկնածու: Երեկվա ընտրությունների արդյունքներով հաղթել է բողոքի ակցիաների հետևանքով նախորդ տարվա հոկտեմբերին հրաժարական տված քաղաքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով համայնքը ղեկավարում էր 1999-ից: Նշենք, որ նրա հրաժարականի պահանջը բարձրացնում էին ոչ միայն ցուցարարները, այլև Արարատի մարզպետն ու ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանը, ով ցույցերի ժամանակ մի քանի անգամ այցելել էր Ուրցաձոր, հանդիպել Անդրեասյանին:

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՌԱՖԻԿ ԱԶԻԶԻ 911
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼԻ 744
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲԻ 108
ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍԿԱՆԴԱՐԻ 37
ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԵՐՈԲԻ 386