«Հայտարարությունը Մշակույթի նախարարության ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության գլուխգործոց է». Հովհաննես Գալստյան
Հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվարությամբ ծանոթացա «Տատիկիս վարսերը» ֆիլմի և իմ ընկերության խնդիրների վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության տարածած երկարաշունչ Հայտարարությանը։ Ամենայն պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ այդ Հայտարարությունը նախարարության ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է, որում սփռված են մեղադրանքներ իմ, իմ ընկերության և մեր ֆիլմի միջազգային գործընկերների հասցեին։ Հայտարարության մեջ տեղ գտած «անճշտությունների», ապատեղեկատվության ու հերյուրանքի ծավալն այնքան մեծ է, որ դրան հնարավոր է պատասխանել միայն ընդարձակ ասուլիսով։ Երեքշաբթի, փետրվարի 19-ին, ժամը 12:00 ՀՐԱՎԻՐՈՒՄ եմ լրագրողներին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ դիմաց, բացօթյա ասուլիսի, որի ընթացքում կետ առ կետ կանդրադառնամ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված բոլոր հիմնազուրկ «մեղադրանքներին»։ Ասուլիսին կմասնակցեն ազատամարտիկ Մհեր Մազմանյանը և ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը։ Փետրվար 19-ը, ժամը 12:00 |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
11315:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
16811:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
483Երեկ, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
465Երեկ, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
478Երեկ, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
85226.03.2024, 23:18