Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են

395
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 19:25
Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են

Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: