ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ, ըստ մամուլի հրապարակումների, 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարի հասնող կարողության մասին: «Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երևան: ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է»,- նշում է լրատվամիջոցը: Հիշեցնենք՝ MAMUL.am-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր հանրային վայրերում ու համացանցում ակտիվորեն քննարկվող հարցին, թե ո՞ւր են նախկին իշխանությունների հենարանը հանդիսացող, քրեական միջադեպերով մշտապես աչքի ընկած, կոռուպցիոն շղթաների մեջ ներքաշված անձինք: Հասարակության բավականին լայն շերտեր, որոնք շարունակաբար պաշտպանել, ակտիվորեն մասնակցել են հեղափոխական շարժմանը, սկսել էին հրապարակային քննարկումներում հաճախակի հնչեցնել Լիսկայի, Թոխմախի Մհերի, Տարոնի, Շմայսի, Սերժի, Սաշիկի, Չոռնի Գագոյի, Տամոժնի Գագոյի և ուրիշների անունները՝ նշելով, որ ներկայիս իշխանության կողմից որևէ քայլ չի կատարվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36