Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի խիզախությունը կգնահատվի Ռուսաստանում». Կալաշնիկով

1187
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 13:00
«Հայաստանի խիզախությունը կգնահատվի Ռուսաստանում». Կալաշնիկով

Հայաստանի խիզախ քայլը կգնահատվի Ռուսաստանում: Այս մասին երեկ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Նա նշել է, որ նախ՝ Սիրիայում մեծ հայ համայնք կա, երկրորդ՝ Հայաստանը չի վախեցել Արևմուտքից, չի վախեցել Արևմուտքի արձագանքից, որը մշտապես ասում է՝ «Ասադը ելք չէ»։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու չի կարելի համագործակցել մի կառավարության հետ, որն աշխատում է Սիրիայի քաղաքացիների հետ։

«Հայաստանի առաքելությունը կգնահատվի Ռուսաստանում։ Կտեսնեք։ Քանի որ լայն հասարակությունը դեռ չգիտի դրա մասին։ Բայց այս քայլը որոշակի կերպով կգնահատվի»,- հավելել է Կալաշնիկովը։