Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Արարատ Միրզոյանն իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց ԱԺ-ում. «Հրապարակ»

364
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 10:15
Արարատ Միրզոյանն իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց ԱԺ-ում. «Հրապարակ»

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերջա­պես իր վարորդ ընկերոջն էլ աշ­խատանքի տեղավորեց խորհրդարանում. երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սամվել Մելիքսեթյանը՝ հեղափոխության օրերին Միրզոյանի քայլընկերը:

Իշխանության գալուց հետո Միրզոյանի հովանավորչությամբ նա նշա­նակվեց Մարզահամերգային համալրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հավակնում էր դառնալ նաև տնօրեն, սակայն այս պաշտոնին հավակնում էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալ Կարեն Կազարյանը՝ Շարմի Կարենը, և Ավինյանը հաղթեց այս պայքարում, ու ՄՀՀ տնօրեն դարձավ նրա թեկնածուն:

Սամվել Մելիքսեթյանը հեղափոխությունից առաջ «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդն էր և տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին էր ման տալիս այս ու այն կողմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: