Արմեն Սարգսյանը Մյունխենում ձևակերպել և տեղավորել է Արցախի հարցը. «Ժամանակ»
«Մյունխենում երեկ մեկնարկել է անվտանգության ամենամյա համաժողովը, որը միջազգային անվտանգության օրակարգի տարեկան քննարկման ամենահեղինակավոր հարթակներից է, որտեղ ամեն տարի հավաքվում են տասնյակ պետությունների նախագահներ, վարչապետներ, դիվանագետներ և քննարկում համաշխարհային անվտանգության հարցերը: Մյունխենի ներկայիս համաժողովում, իհարկե, չեն մասնակցում համաշխարհային քաղաքականության «աստղերից» շատերը՝ Թրամփ, Պուտին, Մակրոն, Նեթանյահու, չկա Իրանի նախագահը, սակայն դա չի խանգարել կազմակերպիչներին հայտարարել, որ համաժողովը ամենամեծն ու կարևորագույնն է լինելու իր հիսնամյա պատմության ընթացքում: Հայաստանը Մյունխենի համաժողովում ներկայացնելու է նախագահ Արմեն Սարգսյանը: Թե ինչու չի մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ: Ի դեպ, Մյունխեն չի մեկնել նաև Ադրբեջանի նախագահը: Փոխարենը այնտեղ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական՝ թվով հինգերորդ հանդիպումը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30