Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Բաց նամակ Արսեն Թորոսյանին

415
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 23:10
Բաց նամակ Արսեն Թորոսյանին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Նարեկ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Դիմում եմ Ձեզ՝ որպես առողջապահական ոլորտով մտահոգ քաղաքացի: Խոսքս վերաբերում է մարզերում գործող բժշկական կենտրոններին: Մասնավորապես Քաջարանի Բժշկական կենտրոնը մի քանի տարի առաջ վերազինվեց ժամանակակից բժշկական սարքավորումներով: Իհարկե, շատ ողջունելի է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հովանավորությամբ ձեռք են բերվել բոլոր սարքավորումները, բայց հիվանդանոցը չունի համապատասխան մասնագետներ:
Առաջարկում եմ Ձեզ համապատասխան բժիշկ մասնագետներ գործուղել մարզային տարբեր բժշկական կենտրոններ: Զարգացնել մարզային բժշկությունը, մասնագետներին ապահովելով բնակարաններով և տարրական կենցաղային պայմաններով: Հուսով եմ՝ ներկայացված խնդիրը լուծում կստանա»: