Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում». Հովհաննես Ազոյան

466
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 01:05
«Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում». Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ զբոսաշրջության մասին, հարգելի իշխանություն, Երևանի քաղաքապետարանը, եթե չեմ սխալվում, տնտեսել է բավականին կլորիկ գումար: Արդյոք հնարավոր չէ՞ այդ գումարը ծախսել այնպես, որ գիշերվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորությունը չանջատվի, մանավանդ փողոցներ կան, որ մութ վիճակում շատ վտանգավոր է երթևեկել… Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում, իսկ չկա տուրիզմ, չի լինի նաև ներդրում»: