«Գնացեʹք գյուղեր ու այնտեղ ապրող երեխաների հետ էլ շփվեք, միʹ ալարեք». Նաիրի Հոխիկյան
Լրագրող, մեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով Գրողների միությունը լավ նախաձեռնությամբ է հանդես գալիս. գրողները գնում են Երևանի դպրոցներ և աշակերտների համար ընթերցում Թումանյանի գործերը, խոսում գրականության և գիրք կարդալու կարևորության մասին: Հարց նախաձեռնության հեղինակներին. աշակերտներ, գրագետ երեխաներ, գիրք կարդալու կարիք միայն Երևանում կա՞: Ինձ համար անհասկանալի է՝ նույնիսկ գրողնե՞րն են ալարում ոտքը Երևանից մի քանի քայլ դուրս գցել ու տեսնել, թե ինչ կա մարզերում, ինչպես են ապրում, սովորում ու ստեղծագործում մարզերի բնակիչները: Չէ՞ որ նույն գրողների մեծ մասը ոչ թե Երևանի ասֆալտի վրա է մեծացել, այլ գյուղերի բնության գրկում, գյուղական կյանքն է տեսել և այն մաքրությունը, որին ոչինչ չի կարող փոխարինել: Թումանյանն էլ, ի դեպ, գյուղից է: Գնացեք գյուղեր ու այնտեղ ապրող երեխաների հետ էլ շփվեք: Մի ալարեք»: |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
11315:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
16811:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
483Երեկ, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
465Երեկ, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
478Երեկ, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
85226.03.2024, 23:18