Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նախատեսում ենք կրկնակի բարձրացնել պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները». Արսեն Թորոսյան

328
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 12:10
«Նախատեսում ենք կրկնակի բարձրացնել պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները». Արսեն Թորոսյան

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամբողջ աշխարհում 2002-ից: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ի հավելումն մեր կողմից արդեն իսկ այս ուղղությամբ կատարված քայլերի, նախատեսում ենք կրկնակի բարձրացնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները, որպեսզի հիվանդանոցները կարողանան պատշաճ և որակյալ բուժօգնություն ցուցաբերել այս մասով։ Հրամանի նախագիծը պատրաստվում է։ Կծախսվի հավելյալ մոտ 50մլն դրամ»։