Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՊԵԿ-ը պատրաստ է պատասխանել հարկման առանձնահատկությունների վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցերին

326
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 18:55
ՊԵԿ-ը պատրաստ է պատասխանել հարկման առանձնահատկությունների վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցերին

Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել համապատասխան հաշվարկներ: Շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ, ՊԵԿ-ը փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է Մ. Խորենացի 7 (ՊԵԿ դահլիճ), որտեղ կպարզաբանվեն հետաքրքրող բոլոր հարցերը:

Հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող շոու բիզնեսի ներկայացուցիչները մինչև փետրվարի 21-ը կարող են հաստատել մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անունը, ազգանունը: