Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Գրանտների և գրանտակերների մասին». Հրանտ Խաչատրյան

420
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 17:35
«Գրանտների և գրանտակերների մասին». Հրանտ Խաչատրյան

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԳՐԱՆՏՆԵՐԻ ՈՒ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Դատապարտելի չէ, որ շատ երիտասարդներ վերջին տասնամյակների գաղջ միջավայրում օգտվել են գրանտներից, որոշակի գործունեություն են իրականացրել ու խորացրել են իրենց գիտելիքներն ու հմտությունները միջազգային հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում։ Այդ առումով սխալ է նրանց բոլորին նույն սանրով սանրել՝ անվանել մակաբույծներ, վտանգավոր գրանտակերներ։
Զարմանալի ու ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ է մեկ այլ բան․
Նրանցից ոմանք իրենց պահել են սպունգի պես ու առանց զտելու մինչև իրենց էության խորքերը ներծծել են այն ամենը՝ ինչ կաթեցրել են իրենց վրա։
Ու եթե այդ սպունգը մի լավ քամես-տակը կմնան միայն դատարկ անցքերն ու նոր նյութ ներծծելու անհագ ցանկությունը»։