Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

421
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 16:30
Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի օր է հետևում էի Կառավարության ծրագրի քննարկումներին Ազգային ժողովում: Ծրագրի մասին շատ եմ արտահայտվել: Այդ քննարկումներին վարչապետի եզրափակիչ ելույթին ուզում եմ առանձին անդրադառնալ: Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից: Այոʹ, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար: Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որևէ փաստական ապացույց չկա: Նույն Եվրոպական Միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակը, առ այսօր ոչ միայն կոնկերտ գործողությունների, այլ անգամ ճանապարհային քարտեզի բացակայությունը Փաշինյանի խոսքերի և գործերի միջև առկա, Մեծ Կանյոնի չափ խորը անդունդի մասին վկայությունն է: Ցավում եմ իմ երկրի Ազգային Ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարոթյան ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով և ոճով խոսել պատգամավորների հետ և ընդդիմախոսների մասին: Այս իշխանությունները ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային Ժողովի դահլիճում: Ի մի բերելով այս քննարկումները և կառավարության ծրագրի քվեարկությունը՝ փաստենք, որ մոտակա տարիներին Հայսատանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքին:

Հ.Գ. Եվ վերջում մի վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ»: