Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

Էդմոն Մարուքյանը՝ «չափն ու սահմանն անցնողներին»

177
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 13:05
Էդմոն Մարուքյանը՝ «չափն ու սահմանն անցնողներին»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքը չուշացավ «Իմ քայլի» որոշ պատգամավորների հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ. «Երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ինչպես է քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է, որ զարմանալիորեն քննարկումն ընթանում է անհանդուրժողականության մթնոլորտում: Զարմանում եմ՝ ընդդիմադիր ուժն իշխանություն դառնալով այդքան կարճ ժամանակահատածում անհանդուրժողական է դառնում ընդդիմության նկատմամբ: Մարդիկ սկսում են ձեռ առնելով, տարբեր ոճաբանական բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել քաղաքական մրցակիցներին: Այս առումով կարծում եմ լավ խոսք կա Աստվածաշնչում՝ «գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի», ու գայթակղություն կար՝ անցնել չափն ու սահմանները և կային նաև անցնողներ»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի այսօրվա ելույթի մի մասն ուղղված էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

Մարուքյանը շարունակեց. «Ախր, հեղափոխությունը եղել, ավարտվել է ու չեմ կարծում՝ ճիշտ մոտեցում է այդքան մարդկանց երեսով տալ: Փաշինյանը, ով սկսել ու ավարտել է հեղափոխությունը, այդքան չի խոսում հեղափոխությունից ու չի տալիս երեսով, որքան տալիս են մարդիկ, ովքեր կապ չունեն ու բախտի բերմամբ՝ դասավորված են այդ շարքերում»: