Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

«Սա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ». Ե. Աբգարյան

136
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 13:20
«Սա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ». Ե. Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի տասնամյակ է, որ մենք փորձում ենք Միացյալ Նահանգների համբերությունը: Բայց երևում է արդեն այդ համբերությունը հատում է: ՀԱՊԿ կոչված երկրներից միմիայն Հայաստանն արձագանքեց Սիրիա «հումանիտար» զորք ուղարկելու Ռուսաստանի պն Շայգուի կոչին: Եվ ուղարկեց: Եվ ստացավ ԱՄՆ-ի կոշտ արձագանքը: Սա արդեն շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Բոլտոնի այցելությունը և ելույթները Բաքվում և Երևանում ոչինչ չհուշեցին ՀՀ հեղափոխական կառավարությանը: Ոչ լրիվ մեկ տարում այդ իշխանությունը բառիս բուն իմաստով կզեց Ռուսաստանի առջև մի շարք ուղղություններով: Նույնիսկ նախորդ հանցագործ և դավաճանական իշխանությունը այսպիսի հաճախականությամբ զիջումներ չէր կատարում»: