Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

«Իմ քննադատության թիրախում ՀՀ ՊՆ-ն չէ, այլ ՀՀ վարչապետը և իր քաղաքական թիմը». Արմեն Աշոտյան

59
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 09:45
«Իմ քննադատության թիրախում ՀՀ ՊՆ-ն չէ, այլ ՀՀ վարչապետը և իր քաղաքական թիմը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ սուտը

Քանի օր է, ինչ իմ և հասարակության ուշադրության կենտրոնում է Սիրիա Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանում ուղարկելու հարցը։
Խնդրի մեկնարկից սկսած ահազանգել եմ, որ ՀՀ Կառավարության կողմից գործընթացը կազմակերպվել է մեր երկրի օրենքների կոպիտ ոտնահարմամբ։ Պաշտոնական մեկնաբանությունները որևէ քննադատության չդիմացան։

Շարունակելով խնդրի ուսումնասիրությունները՝ այժմ ներկայացնում եմ աղաղակող ապօրինության հերթական փաստը։

Եւ այսպես, օրեր առաջ ՀՀ ՊՆ-ի կողմից տարածված մեկնաբանության մեջ փորձ էր արվում կատարվածը հիմնավորել նաեւ «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայով։

Ինչպես տեսնում եք լուսանկարներից, հստակ է, որ սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 16-ին, չունի հետադարձ ուժ (հոդված 4) և չի տարածվում 2001 թվականին Սիրիայի հետ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վրա։

Սա ևս մեկ իրավական փաստ է, որ Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը Փաշինյանն իրականացրել է Հայաստանի օրենքների աղաղակող խախտումներով եւ պաշտոնական լիազորությունների զանցումով։

Շեշտեմ, որ իմ քննադատության թիրախում ՀՀ ՊՆ-ն չէ, այլ ՀՀ վարչապետը և իր քաղաքական թիմը, իսկ ահազանգերս չունեն որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ»։