Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

«ԱՄՆ-ի արձագանքն սպասելի էր». Կարեն Հովհաննիսյան

40
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 16:35
«ԱՄՆ-ի արձագանքն սպասելի էր». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի արձագանքը Սիրիայում մեր մարդասիրական ներկայությանը ՌԴ-ի հետ համագործակցության շրջանակներում, ինձ համար սպասելի էր: ԱՄՆ-ն նմանատիպ հայտարարությամբ հանդես չէր գա, եթե ՀՀ-ն ժամանակին հավուր պատշաճի ներկայացներ Սիրիայից Հայաստան հայազգի փախստականների մասին տեղեկությունը: Թուրքիան թուրքմեններին այնպես ներակայցրեց, որ նրանք կոտորվում ու սպանդի են ենթարկվում, որ Թուրքիան պարզապես չի կարող աչք փակել այդ վիճակի վրա և այլն, և այլն: Մինչդեռ մենք զբաղված էինք ինչ-որ անհատներին դուր գալու գործով և անգամ որոշ դեպքերում չաջակցելով հայազգի բնակչության դուրս բերմանը Սիրայից՝ փաստացի դարձնելով կենդանի վահան ու, այսպես ասած, լավություն անելով որոշ ուժերի և անհատների»: