«Մի՛ սրեք իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու կոչ արել «չսրել իրավիճակն ու նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար»: «Մի կողմից, Փաշինյանը խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից, փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ փորձելով Ադրբեջանին մեղադրել ագրեսիվ հռետորաբանության համար: Եվ որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի կարգավորման օգուտների կարևորությունը, այնքան շուտ կարող է իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը»»,- ասվում է հայտարարության մեջ: Բաքուն պնդում է, որ մինչ այս ՀՀ ղեկավարության հնչեցրած հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում խնդրի կարգավորմանը: Երեկ վարչապետն ԱԺ-ում խոսել էր բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ: Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա, մասնավորապես, հայտարարել էր պատերազմին Ադրբեջանի պատրաստ լինելու մասին: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00