Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ևս առարկեց, որ «Սասնա ծռերը» համաներվեն

28
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 14:45
Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ևս առարկեց, որ «Սասնա ծռերը» համաներվեն

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ով տուժող է հանդիսանում «Սասնա ծռեր»-ի գործով, առարկեց որպեսզի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա համաներում կիրառվի։ «Առարկում եմ՝ բացառությամբ Արայիկ Խանդոյանի՝ հայտնի պատճառով»,- ասաց նա:

Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում քննարկում է համաներում կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում հայտնված ոստիկաններից էր, ևս առարկեց «Սասնա ծռերի» նկատմամբ համաներման կիրառմանը։