«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Ալիևի խոսքով՝ Բաքուն «կողմ է խաղաղ կարգավորմանն ու շարունակում է Երևանի հետ բանակցությունները, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման ռազմական սցենարը»: «Միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում ուժային գործոնն առաջնային պլան է մղվում: Աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Աշխարհում տիրում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը: Երկար տարիներ ավելացնում ենք մեր տնտեսական և ռազմական ներուժը: Մենք կարծես նախապատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակին»,- հայտարարել է Ալիևը: Նա հավելել է, որ Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ «վերականգնելու տարածքային ամբողջականությունը», ինչը, նրա խոսքով, «Ադրբեջանի և յուրաքանչյուր ադրբեջանցու գլխավոր խնդիրն է»: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30