Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

116
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 12:00
Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է՝ Վերաքննիչ դատարանի այս որոշումը ևս առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ՝ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ