Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

«Չորս տարի առաջ Աշոտյանն ու փուչիկ Կարենը երգեցին հանրահայտ արիաները՝ «հա հենց Դոդի Գագո» վերնագրով». Հովհաննես Գալստյան

294
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 11:45
«Չորս տարի առաջ Աշոտյանն ու փուչիկ Կարենը երգեցին հանրահայտ արիաները՝ «հա հենց Դոդի Գագո» վերնագրով». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորս տարի առաջ,
«Վարդանանք» չկարդալու պատճառով Սերժիկը Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից, ապացուցելով, որ քաղաքական դաշտում եղածներից շատերի համար քաղաքականությունից մինչև քաղաքաքլանություն մի քայլ է: Պյութագորասի թեորեմը չիմանալու պատճառով էլ խուզարկվեցին Գագոյի օբեկտները: Աշոտյանն ու փուչիկ Կարենը երգեցին իրենց հանրահայտ արիաները՝ «ՀԱ, ՀԵՆՑ ԴՈԴԻ ԳԱԳՈ» վերնագրով: Շատ ԲՀԿ-ականներ իջան ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը: Իսկ Պյութագորասի թեորեմ իմացող ԲՀԿ-ականները համալրեցին ՀՀԿ շարքերը:
Արցախում գործող «ԲԱԿՈ ՀԱՐԱՄ»կազմակերպությունը իր աջակցությունը հայտնեց իշխանությունների գործողություններին: Առնետավազքի մասնակիցները ապացուցեցին, որ ոչ թե «ՎԱՐԴԱՆԱՆՔ», այլ «ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿ»-ն էլ կարդացած չլինես, ՀՀԿ-ում ապահով տեղ կունենաս: Հիմա կասեք՝ բա թագա՞վորը, բա թագավորի զորքը: Ի՞նչ զորք: Աբովյանի Գազելներն այդպես էլ չկարողացան բարձրանալ Հայաստանի լեռները: Երկու տարի հետո, երբ Սերժիկին նորից ընդդիմություն է պետք, նա Գագո ձյաձյային ետ բերեց և ժողովուրդը վերջնականապես համոզվեց, որ փողոցում ՀՀԿ տատիկի և ՀՀՇ Գևորիկի 200 դրամի համար կռիվը ավելի լուրջ էր, քան մտքի երկու գիգանտների պատերազմը: Եվ նա նորից վերադարձավ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Իսկ հիմա որտե՞ղ է նա... Ճիշտ է, ուղղիչ աշխատանքային ԱԺ-ում: Ինչո՞ւ հիշեցի... ՖԲ-ն հիշեցրեց, որ չորս տարի առաջ, այդ օրերին, Մկի տանը տեղի ունեցած խորհրդավոր ընթրիքից հետո, ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒ պոեմի բառերով նկարագրել էի տեղի ունեցածը՝

Նստած է Սերժը. նրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Սերժը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
ՈՒ մի՛ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ ղումարի հաղթության,
Ոչ էլ սիրած խնամու տված բաժակին...

«ԱՌԻՆՋԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»»: