«Թույլ չտվեցին տեսնել պատմական Անին». Լապշին
![]() Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույս ունեի այցելել պատմական Անի քաղաք: Չեմ ուզում այդ մասին գրել, սակայն բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների պատճառով չտեսանք հնագույն հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Արդյունքում քաշքշուկը շարունակվեց մոտ 3 շաբաթ: Որպես բոնուս՝ տեսանք, թե ինչպես են ապրում սահմանամերձ գյուղերում, այդ մասին առանձին ռեպորտաժ կլինի: Ընդհանուր առմամբ, անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է իր կարևորագույն զբոսաշրջային օբյեկտը: Խնդիրն այն է, որ խորհրդային ցանկապատը ձգվում է իրական սահմանից 3-4 կիլոմետր այն կողմ, և այնտեղ զորամաս է տեղակայված: Դրանից այն կողմ ոչ ոքի չեն թողնում, իսկ կարող էին զբոսաշրջիկներով հարյուրավոր ավտոբուսներ տանել՝ հնարավորություն տալով նաև գումար վաստակել տեղի բնակիչներին, ովքեր ծայրաստիճան աղքատության մեջ են ապրում: Բարեբախտաբար, հարևան Թուրքիայում չեն խոչընդոտում Անի այցին, այնտեղ կարող եք որքան ցանկանում եք զբոսնել՝ չնայած նրան, որ սահմանն անցնում է հնագույն վանքերից հաշված մետրեր հեռու: Մենք այնտեղ էինք մի քանի տարի առաջ, և այդ մասին կարող եք կարդալ ներքոնշյալ հղումով»: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
