Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Հենց սա է վտանգավորը». Գագիկ Համբարյան

182
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 10:10
«Հենց սա է վտանգավորը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի «աջ ձեռքը» չգիտի՝ ինչ է անում «ձախը». արդեն որերորդ դեպքն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, իրենց անձնական կարծիքները հրապարակային արտահայտելով, բավական ծանր վիճակի մեջ են դնում իրենց իշխանության բերած մարդուն... Այս անգամ սկանդալի մեջ է հայտնվել ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն, ով իր ֆեյսբուքյան էջում մի լավ պատեպատ էր տվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին... Այս պարագայում երկրորդական է այն հանգամանքը, որ լինելով վարչապետի խորհրդական, տիկին Ղազարյանը չի հասկացել, որ նույն Տեր-Պետրոսյանի կադրերը բավական բարձր դիրքեր են զբաղեցնում Փաշինայնի կողքին և պատահական չէ, որ նրանցից մեկը՝ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն օպերատիվորեն մեղադրել է Սրբուհի Ղազարյանին ինքնագործնեության մեջ՝ այսինք հայտարարել է, որ ինչ-որ ասել է վարչապետի խորհրդականը՝ դա իր սեփական կարծիքն է... Հենց սա է վտանգավորը... Իշխանության մեջ գտնվող անձն իրավունք չունի սեփական կարծիք արտահայտել, որը չի համապատասխանում իշխանությունների դիրքորքոշման հետ և որը կարող է սկանդալ առաջացնել... 9 ամիսը բավական ժամանակ էր, որ Փաշինյանի շրջապատը հասկանար, որ իշխանությունում լինելը թիմային աշխատանք է, որտեղ անձնական կարծիքները պետք է ստորադասվեն և առաջնայինը բոլորի համար պետք է դառնա իշխանությունների կողմից ընդունված «միակարծությունը»... Եթե՝ ոչ, ապա ստացվում է աջափսանդալ, որը կարող է իշխանությունների համար խնդիրներ ստեղծել թե՛ ներքին, որի օրինակները բազմաթիվ են, թեʹ արտաքին հարաբերություններում... Օրինակ՝ հարևան Իրանում բավական ըմբռնումով մոտեցան Փաշինյանի թիմակից երեսփոխանի հակաիրանական ելույթին և «չնկատեցին» այն... Այսինքն՝ այս անգամ «չնկատեցին»... Լավ կլինի, որ այսուհետ ՀՀ վարչապետի թիմակիցները մեկ կանոնով շարժվեն, որն ընդունելի է իրենց լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի կողմից... Այլապես ստացվում է, որ Փաշինյանի «աջ ձեռքը» չգիտի՝ ինչ է անում «ձախը»...Սա շատ անլուրջ է և վտանգավոր...
Հ.Գ. Իսկ սեփական կարծիք արտահայտելու համար, որը հակասում է պաշտոնականին, կա մեկ ելք՝ հրաժարական տալ և ազատ գրել և հայտարարել այն, ինչ մտածում ես...»: