Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել. «Հրապարակ»

132
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 09:35
Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է՝ Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով՝ Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնած մեր աղբյուրը՝ նաև որոշ մանրամասներ հաղորդելով. «Նախիջևանի երկաթգծի քանդման, «վաճառքի» հետ կապված՝ Սերժ Սարգսյանը քննչականին ասել է՝ հա, հասկացանք, ես վնասատուն եմ, իսկ տուժողն ո՞վ է։ Իրեն չեն արձագանքել, քանզի տուժողն Ադրբեջանն է»: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ երկաթգծերի վաճառքի գումարին այն օրերին զենք է գնվել բանակի համար. «Բոլոր դեպքերում, չի բացառվում, որ վերջնահաշվում Սերժ Սարգսյանը կարող է և կալանավորվել՝ կարծես ամեն բան դրան է տանում»:

Մանրամասները՝ թերթի համարում: