Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Հիմա հասկացա՞ք ինչից եք պրծել». Էդգար Առաքելյան

215
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 01:15
«Հիմա հասկացա՞ք ինչից եք պրծել». Էդգար Առաքելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն մասին, թե ինչպես է կոռուպցիան մտել մեր տները, իսկ մենք դրանից անտեղյակ ենք եղել:

Երեկ առավոտյան բացելով լրահոսը՝ կարդացի, որ վերսկսվել է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ներկայացրած հայցի հիման վրա դատական նիստը, որտեղ ներկայումս հետախուզման մեջ գտնվող «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բկ նախկին տնօրենը նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար և հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Ընդամենը րոպեներ անց զանգ ենք ստանում Քննչական կոմիտեից, որով կնոջս հրավիրում են «մի քանի հանգամանք ճշտելու» հիշյալ բժշկական կենտրոնի հետ կապված քրեական գործով:

Եվ օ՜ հրաշք, ինչ է բացահայտվում արդյունքում: Իրականում 2014 թ. լինելով դպրոցի ուսուցչուհի՝ կինս մեկ անգամ այցելել է մեր տանը ամենամոտ գտնվող «Մասիվի հիվանդանոց», սոցփաթեթի շրջանակներում ստուգվել, հանձնել անալիզներ և վերադարձել տուն: Դրանից հետո որևէ առնչություն չի ունեցել հիշյալ բկ-ի հետ: Սակայն պարզվում է՝ նրա անունով պետության միջոցներից դուրս է գրվել 250000 դրամ գումար, նրան իբր տրվել է թանկարժեք դեղորայք, նա իբր վիրահատվել է և 8 օր (!!!) իբր պառկել հիվանդասենյակում:

Այսինքն 4 տարի անց հեղափոխության արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրված պատգամավորների ընտանիքների անդամներն անգամ իրենց կամքից անկախ ներքաշված են եղել կեղտոտ կոռուպցիոն սխեմաների մեջ: Հիմա հասկացա՞ք ինչից եք պրծել»: