Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.

Արսեն Թորոսյանը կմեկնի Թուրքիա

32
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 21:30
Արսեն Թորոսյանը կմեկնի Թուրքիա

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիայի Հանրապետություն: Առողջապահության նախարարը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Այցը նախատեսված է փետրվարի 14-15-ը: Միջոցառումը տեղի կունենա Ստամբուլում: