Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.

«Քննիչներն այս հարցը տվե՞լ են Քոչարյանին». Երջանիկ Աբգարյան

55
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 17:40
«Քննիչներն այս հարցը տվե՞լ են Քոչարյանին». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այնուամենայնիվ մի հարցը մնում է բաց, թե ինչո՞ւ 2008-ի մարտի 1-ին Քոչարյանը գնաց այդ արյունոտ քայլին: Չէ՞ որ մեկ ամիս անց լրանում էր նրա նախագահական ժամկետը և սովորաբար այդպիսի դեպքերում այլ երկրների նախագահներն իրենց երկրներում նույնիսկ որևէ լուրջ որոշում չեն կայացնում՝ դրանք թողնելով իրենց հաջորդողներին: Ինձ հայտնի չէ, թե նրա քննիչներն այս հարցը տվե՞լ են Քոչարյանին: Սա հիմունքային հարց է և հիմնավոր պատախան պիտի ստանա: Իմ կարծիքով Քոչարյանը մարտի 1-ին գնաց այդ արյունահեղությանը ՎԱԽԻՑ, ԻՐ ԿԱՇԻՆ ՓՐԿԵԼՈՒ համար: Այսինքն՝ նա նախապես գիտակցել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա իշխանությունն անպայման հետամուտ են լինելու Հոկտեմբերի 27-ի սպանդի բացահայտմանը, կեղծված ընտրություններին, Հայաստանի ունեցվածքի կորուստներին, թալանին, փոշիացմանը և այլն»: