Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.

«Կամազների գնումներին առնչվող հարցից չկողմնորոշվեց նաև քաղաքապետը». Դ. Խաժակյան

122
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 17:00
«Կամազների գնումներին առնչվող հարցից չկողմնորոշվեց նաև քաղաքապետը». Դ. Խաժակյան

«Քաղաքապետարանի 9 կոմունալ Կամազների գնումից «Կամազ Արմենիան» ունեցել է 30 մլն դրամ շահույթ ըստ հաշվարկերի, որը շա՞տ է, թե նորմալ, ես չգիտեմ. չկողմնրոշվեց նաև քաղաքապետը...»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Ըստ Խաժակյանի դիտարկումների՝ կամազների գնման գործընթացում խախտվել են մի շարք ընթացկարգեր: «Այս ամենի մեջ ինձ մեկ հարց է հետաքրքրում՝ գնման արժեքին վերաբերող տվյալները՝ 414 մլն դրամը: Փորձում էի պարզել՝ որքանո՞վ է այն արդարացված»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Դավիթ Խաժակյանը: