Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սյունիքի մարզպետի 2 տեղակալներ ազատվել են աշխատանքից

292
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 16:00
Սյունիքի մարզպետի 2 տեղակալներ ազատվել են աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 պաշտոնյայի աշխատանքից ազատելու մասին որոշում է կայացրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հերմինե Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գոռ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի մյուս որոշման մեջ: