«Չէի մտածում, որ քաղաքապետը կարդարացներ ՀՀԿ-ական կեղծարարների գործունեությունը». Դավիթ Խաժակյան
![]() Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօրվա ավագանու նիստին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարար Սամվել Ղումաշյանը շարունակում է աշխատել: «Հանրությանը մենք պետք է պատասխանենք, թե ինչպե՞ս ենք շարունակելու մեր գործունեությունն այդպիսի անձանց մասնկացությամբ»,- ասաց Խաժակյանը՝ հիշեցնելով վերջինի հետ կապված միջադեպերի մասին: Նրա խոսքով՝ Ավան վարչական ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանը ներգրավված է եղել Հանրապետական կուսակցության ընտրությունների կազմակերպման ընթացքում: «Ես կփորձեմ ներկայացնել նրա կենսագրականից մի քանի դրվագ, որ կարևոր եմ համարում, որ հանրությունը տեղեկանա: Քանի որ վերջերս լրատվամիջոցների տեղեկատվությունը հերյուրանք է համարվել, ես որոշեցի օգտվել «Հայկական Ժամանակ» թերթից: 2018 թվականի չորրորդ ամսին թերթում հրապարակեց մի հոդված, որտեղ նշված էր, թե Ավանում ջարդել են երթի վերջից գնացող 150-180 հոգու մեքենաները, ծեծել երիտասարդներին»,- նշեց «Լույս»-ի անդամը՝ հավելելով, որ 2017-ի ընտրությունների ժամանակ Սամվել Ղումաշյանը զբաղվել է ընտրակեղծարարությամբ, և ինքն անձամբ մի քանի անգամ դիմել է ոստիկանություն: Պատասխանելով Դավիթ Խաժակյանին, քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց իրավապահ մարմիններին աշխատել այս ուղղությամբ. «Եթե անձն անգամ ունեցել է այդպիսի խնդիրներ իր անցյալում և շարունակում է այս պահին աշխատել, ուրեմն նրա ծառայությունն այս պահին պետք է քաղաքին: Այդ թեմայով բազմիցս խոսակցություն է եղել: Մեր բոլորի խնդիրը համակարգի սահուն, անցնցում անցումն է՝ հնից նորին և ապա փոփոխություններով գնալ մինչև լավացումը»,- ասաց քաղաքապետը: Արձագանքելով քաղաքապետին, Դավիթ Խաժակյանը նշեց, որ կակնկալեր քաղաքական պատասխան քաղաքապետից, քանի որ իրավապահների տեղն ու նրանց դիմելու ձևն ինքն էլ գիտի: «Ձեր պատասխանը, թե անցնցում անցում պետք է լինի, դիսոնանս է առաջացնում...Ես, անկեղծ ասած, չէի մտածում, որ քաղաքապետը կարդարացներ ՀՀԿ-ական կեղծարարների գործունեությունը քաղաքապետարանում»,- պատասխանեց Խաժակյանը՝ քաղաքապետին խորհուրդ տալով դիտել վերոնշյալ անձի հետ կապված բոլոր տեսանյութերը: «Ես տեղյակ եմ այդ ամենից, բայց վարչական շրջանի աշխատանքները ղեկավարում է վարչական շրջանի ղեկավարը, և ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը»,- եզրափակեց Հ. Մարությանը: |
«Իշխանությունը հստակ դրել է փողոցային ակցիաների օրինականության չափանիշը». Արսեն Բաբայան
134Երեկ, 22:45«Վերջ տվեք ձեր ստորությանը». Վահագն Խաչատրյան
166Երեկ, 20:25«Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ ինքն է ուզում խաբել հանրությանը». Անդրանիկ Թևանյան (լուսանկար)
186Երեկ, 20:20«Լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում». Անի Սամսոնյան (լուսանկար)
178Երեկ, 19:55«Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր». Թեհմինա Վարդանյան
148Երեկ, 18:25Սպիտակ տունը կոչ է արել դադարեցնել իմպիչմենթի հետաքննությունը
448Երեկ, 14:20