«Էս ծիտը, որն ինձ էլ է ուզում ընկերանալ, կոնկրետ դրանցից է ու հենց հայերի վրա է աշխատում». Սամվել Մարտիրոսյան
![]() Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմազան տեղեկատվական, նյունիսկ անվտանգության հետ կապված... Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ ֆեյքերին (չնայած՝ էդքան էլ ֆեյք չի, հեսա կհասկանաք) վերաբերող մի ոչ ստանդարտ, բայց սահմռկեցուցիչ վտանգի մասին խոսել։ Ուրեմն՝ ձեր հետ ծանոթանում է մի սենց ծիտ։ Կամ նման, բայց արական սեռի մի գազան հմայիչ դեմք։ Հետո ձեզ սկսում է շատ հետաքրքիր թեմաների շուրջ խոսացնել։ Մի պահ գործը հասնում է վիդեոչաթով իրար տեսնելուն, հետո ավելի համարձակ շփմանը վիդեոյով։ Իսկ հետո ձեզ գրում է էդ ծիտն ու ասում, որ ձեր շատ անհարմար տեսքով վիդեոչաթն ինքը ձայնագրել է։ Ու հիմա կուղարկի ձեր բոլոր ընկերներին և բաց կտեղադրի ցանցում։ Ու դա չանելու դիմաց ուզում է գումար։ Եթե փորձեք դեակտիվ լինել, որ ձեր ընկերներին չգտնի, շատ իզուր եք տենց անում։ Ինքը նախօրոք ձեր ընկերների ցանկը հավաքել, պահել է։ Կարճ ասած, երկու ոտքով կղանքի մեջ չհայտնվելու համար հարկավոր է անծանոթ մարդկանց դեմքը վիդեոյով չբացվել՝ բառիս բուն իմաստով: Օրինակ, էս ծիտը, որն ինձ էլ է ուզում ընկերանալ, կոնկրետ հենց դրանցից է ու հենց հայերի վրա է աշխատում։ Նենց որ հեռու մնացեք, գլուխներդ կուտի հում-հում։ Բայց հատուկ մի սևեռվեք իրա վրա, էսօր ինքն ա, վաղը ՝ ուրիշ մեկը»։ |
Վերականգնվել է պետությանը պատճառված 27,8 մլրդ դրամի վնաս
38Երեկ, 22:20«1988 թվականի փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
31Երեկ, 21:55Մանվել Գրիգորյանը դատի է տվել լրատվական կայքի
38Երեկ, 21:35Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ
29Երեկ, 21:25Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ
33Երեկ, 21:05Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին (տեսանյութ)
35Երեկ, 20:30