«Այն մասին, թե ինչպես է կոռուպցիան մտել մեր տները». Էդգար Առաքելյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն մասին, թե ինչպես է կոռուպցիան մտել մեր տները, իսկ մենք դրանից անտեղյակ ենք եղել: Երեկ առավոտյան բացելով լրահոսը՝ կարդացի, որ վերսկսվել է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ներկայացրած հայցի հիման վրա դատական նիստը, որտեղ ներկայումս հետախուզման մեջ գտնվող «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրենը նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար և հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Ընդամենը րոպեներ անց զանգ ենք ստանում Քննչական կոմիտեից, որով կնոջս հրավիրում են «մի քանի հանգամանք ճշտելու» հիշյալ բժշկական կենտրոնի հետ կապված քրեական գործով: Եվ օ՜ հրաշք, ինչ է բացահայտվում արդյունքում: Իրականում, 2014թ. լինելով դպրոցի ուսուցչուհի, կինս մեկ անգամ այցելել է մեր տանն ամենամոտ գտնվող «Մասիվի հիվանդանոց», սոցփաթեթի շրջանակներում ստուգվել, հանձնել անալիզներ և վերադարձել տուն: Դրանից հետո որևէ առնչություն չի ունեցել հիշյալ ԲԿ-ի հետ: Սակայն պարզվում է՝ նրա անունով պետության միջոցներից դուրս է գրվել 250000 դրամ գումար, նրան իբր տրվել է թանկարժեք դեղորայք, նա իբր վիրահատվել է և 8 օր, իբր պառկել հիվանդասենյակում: Այսինքն 4 տարի անց հեղափոխության արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրված պատգամավորների ընտանիքների անդամներն անգամ իրենց կամքից անկախ ներքաշված են եղել կեղտոտ կոռուպցիոն սխեմաների մեջ: Հիմա հասկացա՞ք՝ ինչից եք պրծել»: |
Վերականգնվել է պետությանը պատճառված 27,8 մլրդ դրամի վնաս
38Երեկ, 22:20«1988 թվականի փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
31Երեկ, 21:55Մանվել Գրիգորյանը դատի է տվել լրատվական կայքի
38Երեկ, 21:35Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ
29Երեկ, 21:25Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ
33Երեկ, 21:05Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին (տեսանյութ)
35Երեկ, 20:30