Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.

«Այդ դպրոցների առաստաղները և պատերն ամեն րոպե կարող են փուլ գալ աշակերտների գլխին». Լուսինե Հարոյան

21
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 10:05
«Այդ դպրոցների առաստաղները և պատերն ամեն րոպե կարող են փուլ գալ աշակերտների գլխին». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզապես մտածեք... 1991-ից ի վեր Հայաստանում կառուցվել են 200-ից ավել շքեղ եկեղեցիներ: 1991-ից ի վեր Հայաստանում կան 3-րդ և 4-րդ կարգի 60-ից ավել վթարային դպրոցներ: Գիտե՞ք,՝ ինչ են նշանակում այդ կարգերը, այն, որ այդ դպրոցների առաստաղները և պատերն ամեն րոպե կարող են փուլ գալ աշակերտների գլխին: Իսկ բացառությամբ մի քանի մասնավոր դպրոցների, Հայաստանի բոլոր դպրոցները կարիք ունեն վերանորոգման: Հիսուսն ասում էր. «Երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն։ Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը և դուռը փակելուց հետո աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է»:

Հ.Գ. Երեկվա Հ1-ի բանավեճի թեմայով՝ խորին հարգանքս Ավետիք Իշխանյանին և Վահրամ Թոքմաջյանին, մեծագույն տարակուսանքս՝ Անահիտ Բախշյան տնօրենին»: