Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

«Վանաձորում փոփոխությունների շունչը չի զգացվում, որովհետև մանդատագող քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել». Արմեն Եղիազարյան

186
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 03:15
«Վանաձորում փոփոխությունների շունչը չի զգացվում, որովհետև մանդատագող քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել». Արմեն Եղիազարյան

ԼՀԿ անդամ Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով հայտնի է որպես խայտառակ և աննախադեպ պայմաններում, մանդատագողության միջոցով քաղաքապետի պաշտոնը ստանձնած քաղաքապետ, Վարչապետի հետ հանդիպումից հետո Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության վերաբերյալ արտահայտվել է հետևյալ կերպ՝ - «Իսկ «Լուսավոր Հայաստանը» Վանաձոր քաղաքի համար ի՞նչ ունի արած, որ հեղափոխությունը հասնի, կամ չհասնի։ Իրենք նույնիսկ քաղաքի զարգացման ծրագրերին, բյուջեի քննարկմանը, որպես ավագանու անդամներ, չեն մասնակցում։ Չեմ ուզում մտնել քաղաքական պալեմիկայի մեջ»։

Հարցազրույցում խոսք գնաց Վանաձորում լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքների մասին։ Այդ աշխատանքները իրականացվել են խայտառակ անորակ և մեր բարձրաձայնման արդյունքում մի քանի փողոց և բակ ասֆալտապատումից օրեր անց կրկին ասֆալտապատվել են։ Ասեմ ավելին, որ ես միջնորդություն եմ ուղարկել կառավարությանը ստուգող հանձնաժողով ստեղծելու համար, որը հավանության է արժանացել և մոտ ժամանակներս մենք քննության կենթարկենք 2018թ. ընթացքում կատարված բոլոր աշխատանքները։ ԼՀԿ-ն այն ուժն է, որ բացահայտել է Վանաձորի մանկապարտեզների մրցույթներում խախտումներով կնքված պայմանագրերը և անօրինական գործունեությունների իրականացման դեպքերը։ ԼՀԿ-ն այն զսպիչ ուժն է, որ չի թույլատրում Վանաձորի կանաչ գոտիների այլանդակումը և ծառահատումները։ ԼՀԿ-ն այն ուժն է, ով պայքարում է ապօրինի վճարովի ավտոկայանատեղերի դեմ, տնօրենների բաց մրցույթներ իրականացնելու համար, համատիրությունների գործողությունների և շատ այլ հարցերի համար։

Եվ առհասարակ, Վանաձորի ներկայիս Հանրապետական իշխանությունը որդեգրել է մի աշխատելաոճ, որ ցանկացած ապօրինության համար ասում է՝ տեսեք եթե Լուսավոր Հայաստանը դեմ չէ, ապա մենք կդիտարկենք հարցը։ Ստացվում է, որ ԼՀԿ-ն միակ ուժն է, ով կանխում է Վանաձորի վերջնական այլանդակումը և ամենաթողությունը։

Վանաձորում փոփոխությունների շունչը չի զգացվում, որովհետև մանդատագող քաղաքապետը հեղափոխությունից հետո էլ շարունակում է պաշտոնավարել ու դեռ մի բան էլ Վարչապետի հետ հանդիպել ու ելույթներ ունենալ»: