Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Շմոլ գազից թունավորում Աբովյանում. կա 2 զոհ, 2 տուժած

741
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 22:20
Շմոլ գազից թունավորում Աբովյանում. կա 2 զոհ, 2 տուժած

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ն անգիտակից վիճակում: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ՝ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, իսկ տուժածները՝ Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը: Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թումնավորման ախտանիշներով: Այս պահին բնակարանում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը: