Զոհ բանակում՝ բջջայինի պատճառով ծագած վիճաբանության պատճառով
Այսօր ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18.10.1985թ.: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են: Նշենք, որ ըստ Armtimes.com-ի՝ պայմանագրային զինծառայողը մահացել է ժամկետային զինծառայողի արձակած կրակոցից: Մեսրոպ Գրիգորյանի և զինծառայողի միջև վիճաբանություն է ծագել բջջային հեռախոսի պատճառով, որն էլ ավարտվել է կրակոցով: Գրիգորյանը ժամկետային զինծառայողի ձեռքից վերցրել է հեռախոսը, իսկ զինծառայողն էլ այն ետ է պահանջել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել դեպքը: Զոհվածը Կոտայքի մարզից էր, ծնողներ չուներ, մանկատան սան էր, ուներ միայն քույր ու եղբայր: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30