Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

«Դրանով, բացի լրատվամիջոցների օրինական եկամտի սահմանափակումը, որևէ այլ հարց չի լուծվելու». Հակոբ Բադալյան

61
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 17:45
«Դրանով, բացի լրատվամիջոցների օրինական եկամտի սահմանափակումը, որևէ այլ հարց չի լուծվելու». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» դաշինքի պատգամավորն ասում ա՝ բողոքներ ունենք մարդկանցից, որոնք չեն ուզում բուքմեյքերական ընկերությունների գովազդները շատ լինեն օնլայն մեդիայում: Ու դրա համար սահմանափակման մասին օրենքի նախագիծ ա պատրաստվում: Իրականում, դրանով բացի լրատվամիջոցների օրինական եկամտի սահմանափակումը, որևէ այլ հարց չի լուծվելու՝ լրատվամիջոցներին ստիպելով փնտրել կորսված եկամուտը քաղաքական ստվերում: Եթե պատգամավորի նպատակը դա է, ապա պետք ա խոստովանել ազնվորեն և բաց տեքստով: Կարծում եմ, որ դա չէ: Հետևաբար պետք ա մի կողմ դնել էդ օրինագծի գաղափարը, կամ շարունակել պայմանով, որ էդ դժգոհ մարդիկ փոխհատուցեն գովազդի սահմանափակումը: Որովհետև, օրինակ, շատ մարդիկ էլ դժգոհ են «Իմ քայլը» խմբակցության տարբեր պատգամավորներից, բայց դա հիմք չէ, որ էդ պատգամավորները վայր դնեն մանդատը, որ ստացել են մեծամասնության քվեարկությամբ»: