Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու

101
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 06:35
«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 12-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 14:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն