Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արսեն Թորոսյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին

632
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 15:35
Արսեն Թորոսյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգին՝ կապված շտապօգնությանն առնչվող խնդրի հետ. «Ի պատասխան ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանի այս ահազանգի՝ https://goo.gl/PdMHBY, հայտնում եմ, որ խնդրին քաջատեղյակ եմ և անդրադարձել եմ դրան դեռ 5 օր առաջ՝ իմ կողմից հատուկ հրաման ստորագրելով, որը սահմանում է անհետաձգելի բուժօգնության պետական պատվեր ունեցող բուժհիմնարկներում վերակենդանացման բաժանմունքներում շտապօգնության կանչերի համար հատուկ ազատ տեղեր պահելու մեխանիզմը։ Հավելյալ տեղեկացնեմ նաև, որ վաղվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կգործակվի թոքերի արհեստական շնչառության ևս 6 սարք, որը թույլ կտա ավելի մեծ թվով պացիենտներ հոսպիտալացնել»,- գրել է Ա. Թորոսյանը։